ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսվում է 2018-ի պետբյուջեի նախագծի քննարկումները: Բազմաթիվ ոլորտներում հատկացումները զգալի կրճատվել են, արդեն երրորդ տարին է՝ աշխատավարձերի և թոշակների բարձրացում չի նախատեսվում:
Կոմպոզիտորների միության նախագահի ընտրություններում երկու թեկնածուների` Արամ Սաթյանի ու Վարդան Աճեմյանի մրցակցությամբ, վերընտրվել է Արամ Սաթյանը: Քվեարկությանը մասնակցել են միության 81 անդամներ:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը գիտակցում է, որ Ազգային ժողովում քննարկվող 2018-ի բյուջեի նախագծում ժողովրդի համար հաճելի դրույթ չկա: Նա ժողովրդին հորդորում է չհուսահատվել, ևս մի քանի տարի սպասել:
ՄԱԿ-ի կազմում գործող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Յուկիա Ամանոն հայտարարել է, որ Իրանը իրականացրել է միջուկային համաձայնագրով պարտավորությունները։ Նա Թեհրանում է։
«Նոյյան Տապան» գրախանութը «սարսափելի» զեղչեր է խոստանում ընթերցասերներին հոկտեմբերի 31-ին, ժամը 10:00-ից մինչ 20:00-ը: Զեղչերը տարածվում են ամբողջ տեսականու վրա:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր մասնակցել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ելույթով է հանդես եկել ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացման կապակցությամբ։ Ստորև ներկայացնում ենք այն ամբողջությամբ.
Ընթացիկ տարվա մայիսից «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» պորտալում գործարկվել է «Ռիսկերի կառավարում» համակարգը՝ հնարավորություն ստեղծելով կիրառելու ռիսկայնության գնահատման նոր ուղղություններ:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...